Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի կարողանում կառավարության ներկայացրած ծրագրին գնահատական տալ, քանի որ, ըստ նրա՝ այնտեղ չափորոշիչներ չկան, ընդամենը երեք թիվ կա՝ տնտեսական աճ, աղքատության ցուցանիշի նվազում և աշխատավարձի ավելացում:
«Մենք համարում ենք, որ այս իշխանությունը նախկինի շարունակությունն է, և ոչ թե պետք է կառավարություն փոխվեր՝ այլ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենային»,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով, թե այն, ինչ տեղի է ունեցել մինչև նոր կառավարությունը և այն, ինչ տեղի է ունենում հիմա՝ տարբեր վիճակ է:
Տնտեսագետի խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն չի տալիս թվային առումով պատկերացնել, թե մեզ ինչ է սպասվում:
«Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե 5 տոկոսանոց տնտեսական աճն ինչ է տալու Հայաստանին և Հայաստանի բնակչությանը: Սա ոչինչ չասող թիվ է»,-նկատեց Վահագն Խաչատրյանը՝ ևս մեկ անգամ նշելով, թե քանի դեռ համակարգային փոփոխություններ չեն եղել, ոչինչ չի փոխվի:
«Այս իշխանությունը զբաղված է մենաշնորհով և հակառակորդներին ոչնչացնելով: Այս իշխանության համար գործելաոճ է դարձել՝ պատասխանատվություն չկրել և թողնել հեռանալ: Այս իշխանությունը չի ցանկանալու իր ոճը փոխել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



