Ամենայն հավանականությամբ, մտածում ես, թե սառը ցնցուղը սարսափելի բան է, ու երբեք սեփական կամքով սառը ցնցուղ չէիր ընդունի, այլ միայն եթե հանգամանքների բերումով ստիպված լինեիր: Այնինչ, իրականում սառը ցնցուղն օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Ահա դրանցից 5-ը, որոնք քեզ կստիպեն ավելի հաճախ ընդունել սառը ցնցուղ:
Մինչև սառը ցնցուղի օգտակար հատկությունների մասին խոսելը՝ պետք է նշել, որ իրականում տաք ցնցուղը ոչ այլ ինչ է, քան ճոխություն, և ոչ թե անհրաժեշտություն: Մինչ Ք.ա. 1-րդ դարում հույները կհայտնագործեին տաք ջրի համակարգը, մարդիկ լողանում էին այնպիսի ջրում, ինչպիսին կարող էին թույլ տալ իրենց, իսկ հայտնագործելուց հետո էլ շատ հույներ շարունակում էին սառը ջրով լոգանք ընդունել՝ դրա առողջարար հատկությունների պատճառով:
1 Սառը ցնցուղը քայքայում է ճարպերը
Մարդու օրգանիզմում կա երկու տեսակ ճարպ` սպիտակ և գորշ: Վերջինիս անվանում են նաև շագանակագույն: Սպիտակ ճարպը կուտակում է «ավելորդ» էներգիան, որը կարող է պետք գալ արտակարգ իրավիճակներում, օրինակ` ցրտի կամ քաղցի ժամանակ:
Երկրորդը, ընդհակառակը, ազատ է արձակում այդ էներգիան, որպեսզի ապահովի մարմնի ջերմաստիճանի մշտական մակարդակը (գորշ ճարպ ամենից շատ ունեն նորածինները):
Սպիտակ ճարպերն այն ճարպերն են, որոնք կուտակվում են մեջքի ստորին հատվածում, վզին ու ազդրերին, և որից շատերը ցանկանում են ազատվել:
Ինչպես նշեցինք, սպիտակ ճարպը քայքայվում է ցրտի ազդեցությունից, ահա այստեղ է, որ սառը ցնցուղը կարող է օգնության հասնել, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից: Անհրաժեշտ է նաև նշել, որ սառը ջերմաստիճանի ազդեցությամբ գորշ կամ շագանակագույն ճարպի նյութափոխանակությունը լավանում է, ինչի արդյունքում սպիտակ ճարպերը սկսում են քայքայվել:
2 Սառը ցնցուղը էներգիա է հաղորդում ու ֆիզիկական վարժություններից հետո հանգստացնում է մարմինը
Մարզիկները հաճախ սառույցով լոգանք են ընդունում՝ մկանների ցավը հանգստացնելու համար: Դուք, իհարկե, պետք չէ այդքան հեռու գնաք, սակայն նույն առողջարար օգուտը կարող եք ստանալ մարզվելուց կամ վազքից հետո` կարճատև սառը ցնցուղ ընդունելով:
3 Սառը ցնցուղը բարձրացնում է տրամադրությունն ու զգոնությունը
Թերևս բոլորս էլ թմրած ենք արթնանում ու վեր կենում անկողնուց: Թմրածության վիճակից արագ դուրս գալու ու թարմանալու համար սառը ցնցուղ ընդունեք: Երբ սառը ջուրը հպվում է մարմնին, շնչառությունը, ջերմաստիճանին արձագանքելով, ավելի խորն է դառնում (մարմինդ փորձում է տաքանալ թթվածին ներքաշելով): Սրտի աշխատանքը նույնպես ակտիվանում է, ինչ արդյունքում լավանում է արյան շրջանառությունն ու էներգիա փոխանցում մարմնին:
4 Սառը ցնցուղը ուժեղացնում է իմունային համակարգը, լավացնում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը
Ինչպես ավելի վաղ նշվեց, սառը ջուրը լավացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում դուք կորցնում եք ավելորդ քաշը: Սա նաև ակտիվացնում է իմունային համակարգը, ինչպես նաև լավացնում արյան շրջանառությունը, ինչի արդյունքում դուք կխուսափեք հիպերտոնիկ հիվանդություններից ու արթրիտից:
5 Սառը ցնցուղը՝ առողջ ու գեղեցիկ մազերի ու մաշկի համար
Եթե ցանկանում եք ազատվել ակնեներից, ապա մտածեք ավելի հաճախ սառը ցնցուղ ընդունելու մասին: Տաք ջուրը չորացնում է մաշկը, մաշկի ծակոտիկներն առաձգական դարձնում` թույլ չտալով, որ դրանք փակվեն, ինչի արդյունքում մաշկը ավելի ազատ է շնչում, ու արդյունքում մաշկը ավելի առողջ տեսք է ստանում:
Սառը ջուրը նաև մազերին ավելի փափուկ ու փայլուն տեսք կհաղորդի:



