ՀՀԿ-ական որոշ հաստագլուխ պատգամավորներ չեն դադարեցնում զարմացնել ինձ ցինիզմի, լկտիության ու պարզ մարդկային սրիկայության նոր բարձունքներ ցուցաբերելով: Այսօր աչքովս ընկավ նման մի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցազրույցը, որում, ի թիվս այլ անհեթեթ մտքերի, այս բռի արարածը այսպիսի մի միտք է հայտնել.

«...այո, սեփականատեր եմ և ես որևէ բան չունեմ թաքցնելու, ամոթ է աղքատ լինելը, ամոթ չի հարուստ լինելը, եթե այդ հարստությունը գողության հաշվին չի արված...»:

Ինչպե՞ս բացատրես այս պնդաճակատներին, որ չի կարելի նման արտահայտություններ անել մի երկրում, որտեղ բնակչության 40 տոկոսը աղքատ է ու աղքատ է առաջին հերթին հենց բադեյանակերպերի, նրանց վարած ներքին ու տնտեսական քաղաքականության պատճառով:

Ինչպե՞ս բացատրես այս պնդաճակատներին, որ վայրի կապիտալիզմի պայմաններում, ապրիորի անհնար է հարուստ դառնալ՝ բացապես օրինական ճանապարհներով:

Ինչպե՞ս բացատրես այս պնդաճակատներին, որ գողություն է նաև հարկերից խուսափելը:

Ու վերջապես, ինչպե՞ս բացատրես այս պնդաճակատներին, որ իրենցից ոչ մեկը պապենական հարուստ չի եղել, ու առնվազն մինչև 1985 թվականը բոլորն էլ մոտավորապես հավասար ֆինանսական պայմաններ ունեին:

Մի խոսքով, ոչ հարգելի ՀՀԿ, արդեն համակերպվել ենք, որ ժողովրդին բռնաբարում ես ու շարունակելու ես բռնաբարել, բայց ՀՀԿ ջան, քո տարատեսակ քառակուսիագլուխ ինտելեկտուալներին ասա, թող քիչ ամբախ-զամբախ դուրս տան էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել