Հավկիթի չափ կարկուտի վնասները. ի՞նչ է խոստացել ԳյուղնախարարըArmnewstv.am-ը գրում է.

Հավկիթի մեծության կարկուտը հողին է հավասարեցրել կարտոֆիլի թփերը, վնասել ցորենի դաշտերն ու ծառերից պոկել բերքի մի մասը: Լոռու մարզի Մեծավան, Ամրակից, Ագարակ, Լեջան, Բովաձոր, Դսեղ և Ծաթեր համայնքներում երկօրյա կարկուտից գյուղացիները դեռ ուշքի չեն գալիս: Գյուղատնտեսության նախարարը բնակիչների ու ղեկավարների հետ նախնական վնասներն է հաշվում: Փոխհատուցում կլինի, բայց որքան՝ նախարարն էլ չգիտի: Հարկավոր է նախ վնասի ծավալը պարզել: Հանձնարարականը գյուղապետերը ստացան՝ հարցը քննարկել հանձնաժողովներում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել