Գալիս են Արցախ, Պիգալի փողոցում կանգնած ճապոնացի տուրիստների նման, հեռադիտակները ձեռքներին երկու–երեք րոպե դիրքերից նայում են այն կողմ ու «փաստում», թե ամեն ինչ նորմալ է, զինադադարի ձևաչափը պահպանվում է ու կարևոր չի, որ այդ այցելության ընթացքում այդ խավիարասեր խավարասերները դեռ այստեղ են, երբ հայ քսանամյա զինվոր է սպանվում դիրքերում …… մեկ–մեկ փորձում եմ պատկերացնել ես Մինսկի Խմբի եվրոպացիներին ու ամերիկացուն, փոքր ժամանակ կիրակի օրերին, ընտանիքի հնարավորինս կաթոլիկ անդամների հետ, պատարագի նստած…
Սահմանում խախտում չգրանցվեց, ի՞նչ է եղել, որ։ հաաաա, էն հայ զինվո՞րը, ի՞նչ զինվոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել