Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթեց օլիգարխ Պորոշենկոն: Սա ինքնին բազմաթիվ վերլուծությունների ու ստատուսների թեմա է, բայց ես ուզում եմ մի պահ շեղվենք Ուկրաինայի ֆոկուսից ու դիտարկենք երևույթը, երբ օլիգարխը դառնում է երկրի ղեկավար:
Ուրեմն, իմ խորին համոզմամբ՝ օլիգարխը/մեծահարուստը, այն էլ այն օլիգարխը/մեծահարուստը, ով բուռն գործունեություն է իրականացնում և ունի գործող բիզնես-կայսրություն, երբեք չի կարող դառնալ երկրի լավ ղեկավար: Ընդհանրապես, իմ կարծիքով, երկրի ղեկավար ու օլիգարխ լինելը իդեալում իրարամերժ կատեգորիաներ են:
Օլիգարխը դառնում է օլիգարխ սուր ու հատկապես հետխորհրդային տարածքում՝ անարդար, ապօրինի ու բռի պայքարի և մրցակցության շնորհից, ու, հայտնվելով քաղաքաֆինանսական բուրգի վերին սանդղակներում, նրա մոտ հիմնովին արմատանում է անձնական շահի գերակայությունը ամեն ինչի ու ամեն բանի հանդերձ:
Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք այն մասին, թե «ինչպես պետք է լինի», երկրի ղեկավարի համար պետք է առանցքային լինի բացառապես հանրային շահը, իսկ հանրային շահին բոլոր ժամանակներում էլ խանգարել է մեծահարուստների մասնավոր շահերը, քանզի մեծահարուստ խավը՝ իր ողջ ծավալով, միայն հանրության հարստահարման միջով է դառնում/մնում այդպիսին:
Ու վերջապես, չեմ հիշում պատմության ու հատկապես վերջին դարի մեջ գոնե մի դեպք, երբ օլիգարխը/մեծահարուստը դառնա երկրի ղեկավար ու լինի լավ ղեկավար՝ առանց հրաժարվելու իր անցյալից: Փաստացի, նման նախադեպ, թերևս, միայն Ֆիդել Կաստրոն է մատուցել աշխարհին...



