Երբեք ոչ մի պլաստիկ վիրահատություն չեմ անի. ՌիփփիLife.panorama.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ հայկական շոու-բիզնեսի էքսցենտրիկ դեմքերից մեկը՝ երգչուհի Ռիփփին, չի երևում ասպարեզում: Life.panorama.am-ին վերջինս հայտնեց, որ ինքն այժմ գործնական հարցերով Մոսկվայում է: Մենք երգչուհու հետ զրուցել ենք նրա ծրագրերի մասին,  անդրադարձել ենք չբացահայտված Ռիփփի տեսակին:

-Երգչուհի դառնալու որոշումը կատարելուց  առաջ ամենաշատն ի՞նչ էիք ուզում ստանալ՝ մասնագիտացու՞մ, ճանաչու՞մ, ֆինանսական միջոցնե՞ր:

-Երբ որոշեցի, որ պետք է երգեմ, ֆինանսի և այլ հանգամանքների մասին չէի մտածում: Այդ ժամանակ դեռ փոքր էի, ու դա միամիտ կերպով կայացրած որոշում էր (ծիծաղում է): Կարծում եմ՝ երգչուհի դառնալու որոշման հարցում ազդեց բեմի հանդեպ սերն ու, իհարկե, պոպուլյար դառնալու ձգտումը:

-Ձեր առաջին  քայլերն անելիս ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք. չէ՞  որ ձեր կերպարը համարձակ էր և հայ իրականության համար անսովոր:

-Իմ կերպարը պրոֆեսիոնալ կերպով մտածված էր, դրանից հետո շատ բան փոխվեց հայկական շոու-բիզնեսում: Չէի ասի, թե դժվարություններ եղան, քանի որ Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ  պրոդյուսերներ կան, ոչ էլ՝ շոու-բիզնես. այդ ամենը փչված փուչիկ է, դրա կեսը խաբեություն է: Իսկ քննադատությունը դժվարություն չեմ համարում, հիվանդություն եմ համարում: Ես երբեք որևէ մեկին չեմ քննադատում:

-Ձեր երգերը շատերը համարում են կոմերցիոն, ինքներդ ինչպե՞ս կբնութագրեք դրանք: Հայ իրականության մեջ այդ ոճի երգերով ստացվու՞մ էր վաստակել:

-Իմ երգերը հեռու են կոմերցիոն լինելուց այն պարզ պատճառով, որ այս պահին Հայաստանում հենց մարդկանց ականջին սիրելի երգերն են սպառվում, և կարծում եմ՝  սպառողներն արժանի են այժմյան հայկական շուկայում առկա փոփ կոչվածին: Ինչ վերաբերում է վաստակելուն, կասեմ, որ այո, կարողացել եմ գումար աշխատել իմ երգերով, բայց ոչ այնքան, որքան կարող էի դա անել արտերկրում:

-Որոշ քննադատներ ասում էինոր դուք չունեք բավարար ձայնային տվյալներև ոլորտումգրանցած ձեր հաջողությունները ստեղծած կերպարի շնորհիվ եք ունեցելի՞նչ կասեքնրանց:

-Որևէ մեկին ասելու բան չունեմ,  ես լսում եմ պրոֆեսիոնալ վոկալիստներին, որոնցից մեկը Լիլիթ Ալբերտովնան է, ով շատ է գովում իմ ձայնային տվյալները և ձայնիս դիապազոնը:

-Այնոր ձեր արտաքին գրավչությունը մեծ դեր խաղաց բազում երկրպագուների գրավելուհարցումկարծում ենքանժխտելի էառհասարակարտիստի համար վտանգավոր չէ՞ երբ նա սկսում է արտաքինի շնորհիվ երկրպագու ձեռք բերելև ոչ թե՝ արած աշխատանքի:

-Արտիստին հարկավոր է խարիզմա, և միայն բարձր գոռալն անիմաստ է (ծիծաղում է)

-Ինքներդ ձեր արտաքինի վրա ինչ-որ բան կփոխեի՞ք:

-Երբեք: Ես միշտ սիրել եմ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ, և երբեք ոչ մի պլաստիկ վիրահատություն չեմ անի:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված: Ինչու՞ ձեզ այլևս էկրաններին չենք տեսնում:

-Այժմ Մոսկվայում եմ, հայկական էկրաններից  չեք էլ տեսնի…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել