1in.am-ը գրում է.
Հետաքրքիր է, որ հաբերը դեղորայքային գործակալները դժվարությամբ են ուղեղ հասցնում: Դա մեծ խնդիր է, քանի որ հիվանդները ստիպված են լինում մեծ քանակությամբ հաբեր խմել արդյունքի հասնելու համար: Սակայն գիտնականները կարծես գտել են այս խնդրի լուծումը: Նրանք առաջարկում են քթի սփրեյ օգտագործել:
Հարավային Դանիայի և Օլբորգի համալսարանների աշխատակիցները ենթադրում են, որ քթի խոռոչները և լորձը կարող են ավելի արագ և արդյունավետ տեղափոխել դեղորայքը, փոխանցում է Meddaily-ն:
Սակայն շատ դեղեր դժվարությամբ են անցնում քթի խոռոչի պատը և դժվարությամբ են հասնում բժիշկներին հետաքրքրող ուղեղի հատվածներին: Սովորաբար քթի միջոցով ընդունվող դեղորայքի մեջ պոլիմեր են ավելացնում, որը որպես փոխադրիչ է հանդիսանում: Եթե այն ավելացնեն սփրեյի մեջ, ապա փոխադրման հարց այլևս չի ծագի:



