1in.am-ը գրում է.
Գինի գնողների 70%-ը գաղափար չունի՝ այն ընտրելիս ինչին ուշադրություն դարձնել, սակայն նրանցից շատերն այդ հարցում փորձագետներ են ձևանում: Սոցոլոգիական հարցման արդյունքում այդպիսի եզրահանգում են անրել բրիտանական Wine and Spirit Education հիմնադրամի մասնագետները:
Պարզվում է, որ մարդկանց մեծամասնությունը գինին խանութներում գնում է պիտակի դիզայնից ելնելով, իսկ ռեստորաններում՝ գնից, գրում է kedem.ru-ն:
Հետաքրքիր է, որ կանանց 75%-ը այս խմիչքի մասին գրեթե ոչինչ չգիտի, իսկ տղամարդկանց շրջանում գինուց գաղափար չունեցողները երկու երրորդն են: Սակայն կանանց մեծամասնությունը չի ամաչում խոստովանել այդ մասին, մինչդեռ տղամարդիկ հաճախ իրենց որպես այդ հարցում գիտակ են ներկայացնում:
Ուսումնասիրողները պարզել են, որ գինի ընտրելու ունակությունը կանանց աչքում տղամարդուն ավելի գրավիչ է դարձնում, իսկ գինուց հասկացող կանանց տղամարդիկ զգուշությամբ են մոտենում:



