364110_Homs-blast1in.am-ը գրում է.

Սիրիական Հոմս քաղաքում, որը գտնվում է կառավարության ուժերի վերահսկողության տակ, մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի՝ հիմնականում քրիստոնյաներով ու ալավիներով բնակեցված շրջանում:

Նշվում է, որ կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբները երկու տարվա պաշարումից հետո վերջերս են լքել դիրքերը Հոմսի հին քաղաքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել