ArmNewsTV.am-ը գրում է.

Քիթ-cut ֆուտուրիստական ներկայացումը ապագայի միակ երկու մեծաքիթ հայերի մասին զվարճալի պատմություն է:

Որտեղ են կորել հայկական ավանդական քթերը

Ժամանակին փոքր, սիրուն քթով, հետո ինչ-ինչ պատճառներով չորս-հինգ անգամ քիթը կոտրած Անդրանիկը երկար որոնում էր իր նման մեկին: Ու այստեղ էր, որ մեծ քթերը դարձան ստեղծագործական մտորումների պատճառ: Ու ծնվեց Քիթ-cut-ը, ֆուտուրիստական մի ներկայացում` երեք դերասանի ու մի ռոբոտի գլխավոր դերակատարմամբ: Ուտոպիստական երազանքներով ու ապագայի կանխատեսումներով սցենարը գրել սկսել է Էդգար Կոստանդյանը, բայց շարունակել է Արմեն Վարդանյանը:

Իսկական դրախտ՝ մատերիալիստների համար, լիարժեք կոնֆորտ ու ոչ մի խնդիր, բացի մեկից` վտանգի տակ է հայի տեսակը: Պատմությունը սկսվում է, երբ պարզվում է, 2080 թվականին ընդամենը մեծ քթով երկու հայ է մնացել: Ռեժիսորը` Քիթ-cut-ում նաեւ ամենամեծ քթերից մեկի սեփականատերն է ու նաեւ գլխավոր դերակատարը:

Ծիծաղ ու էլի ծիծաղ, սա այն է, ինչ Քիթ-cut-ի ստեղծագործական թիմն առաջարկում է հանդիսատեսին՝ տոմս գնելու դիմաց: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել