Այսօր կինոյի միջազգային օրն է:  1895 թվականի դեկտեմբերի հենց այս օրը Փարիզում Լյումիեր եղբայրների կողմից ներկայացվեցին առաջին վճարովի ֆիլմերը: Հանդիսատեսները տեսան "Գնացքի ժամանումը" "Աշխատավորների ելքը գործարանից" կարճամետրաժ ֆիլմերը:  Չնայած առաջին անվճար կինոդիտումները կայացել են դեռևս 1894 թվականին: Այն ժամանակ փարիզյան սրճարաններից մեկում ցուցադրվեց "Գնացքի ժամանումը"  ֆիլմը, որը տևում էր մեկ րոպեից էլ պակաս:

Հանդիսատեսը վախեցած դուրս է վազել սրճարանից, քանի որ նրանց թվացել է, որ էկրանից եկող գնացքը կարող է սպանել իրենց:1927 թվականի հոկտեմբերի 6-ին նկարահանվեց առաջին ձայնով ֆիլմը՝ "Ջազի երգիչը" : Այն "Warner Bros." ընկերությանը բերեց 3.5 միլլիոն դոլլար: Չնայած շատ հայտնի ռեժիսորներ հայտարարում էին, որ ձայնը միայն կվնասի կինոարտադրությանը:
Իսկ արդեն  1935 թվականին Հոլիվուդում նկարահնվեց առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը ՝ "Բեկկի Շարպը": Եվ որքան էլ զարմալին չլինի այդ ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերներից մեկը հայ է ՝ Ռուբեն Մամուլյանը, ում աստղը կա Հոլիվուդի փառքի պուրակում և ով համարվում է Հոլիվուդի ամենահայտնի հայ կինոգործիչներից մեկը:

Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս օրվա կապակցությամբ և շնորհակալություն Անի Հակոբյանին, ում շնորհիվ ես իմացա, որ այսօր կինոյի միջազգային տոնն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել