nphoto14004126271in.am-ը գրում է.

Այս տարի Մեծ Բրիտանիայում իրական ճակնդեղային բում էր: Դիետոլոգները բրիտանացիներին համոզել են, որ այն օգտակար մթերք է, իսկ ռեստորանների շեֆ խոհարարները այնքան հմտորեն են ճակնդեղը կիրառում ուտեստներում, որ դրա վաճառքի ծավալը ավելացել է 20%-ով, իսկ համբավը ավելացել 50%-ով:

Ավելի շատ այգեպաններ են զբաղվում ճակնդեղի աճեցմամբ: Մեծ Բրիտանիայում շատ տարածված են թարմ ճակնդեղից պատրաստված աղցանները, ապուրները և չիպսերը: Ճակնդեղի նկատմամբ հետաքրքրությունը արդարացի է: Բրիտանացիների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանում պարունակվող հզոր հակաօքսիդանտները նպաստում են ճնշման կարգավորմանն ու նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել