Իսկ այսօր մի քանի բառաձևերի սխալ գործածության մասին, որոնք մենք համարյա ամեն օր լսում կամ էլ կարդում ենք տարբեր տեղերում: Ամեն օր կարելի է լսել նմանատիպ արտահայտություններ՝ «ի շնորհիվ նրա՝ մենք հաջողության հասանք»: Հարգելինե՛ր, «ի շնորհիվ» բառ չկա: Պարզապես պետք է ասել «ՇՆՈՐՀԻՎ», սա գրաբարյան շնորհ բառի գործիական հոլովաձևն է, իսկ գրաբարում գործիական հոլովը «ի» մասնիկ չէր ստանում:
Նաև ձեր բառապաշարից հանեք «ի օգուտ» բառաձևը: Սրա ճիշտ ձևն է «ՀՈԳՈՒՏ»: Գրաբարյան քարացած ձևերում ի մասնիկը ձայնավորից առաջ միանում էր բառին, գրվում «յ», որն արտասանվում էր «հ», հետագայում նաև գրությամբ դարձավ «հ»: Օրինակ՝ հոտնկայս, հուրախություն և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել