Դիմում եմ Հ.Հ. գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, եւ մյուս պատասխանատու պաշտոնյաներին, որոնք իրենց փափուկ բազկաթոռներին նստած, ամպագորգոռ ճառեր են կարդում ոստիկանական համակարգի բարեփոխումներից ու ամեն ճառից հետո համակարգի մի քանի հանցագործի պաշտոն են բարձրացնում եւ ուրիշ ոչինչ:
Պարոնայք, ի՞նչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել, երբ երկրումդ ինչ-որ մի վիժվածք կարող է կույս աղջկան այսպիսի զարհուրելի ստորացումների ենթարկել ու երկու տարուց ավել ազատության մեջ մնալ:
Տեղյակ չե՞ք: Ինչո՞ւ եք լռում: Եթե տեղյակ չեք, ապա հենց հիմա, ձեր իսկ կամքով, դիմում գրեք ու հեռացեք ձեր կաղապարված կաբինետներից: Իսկ եթե տեղյակ եք` ինչո՞ւ են հանցագործն ու գործը քննող, ոչ պակաս, հանցագործ քննիչները (Արմեն Կավեյան, Կ.Հակոբյան) ազատության մեջ: Ի դեպ, Արմեն Կավեյանին, այս գործից հետո, շնորհվել է պաշտոնի բարձրացում:
Ընկերնե՛ր, ցանկանում եմ բոլորիդ ուշադրությունը սեւեռել այս անմարդկային հանցագործության վրա, որտեղ հստակ երեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ ոստիկանության հետ մեկտեղ, պարտակում է ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ:
Կարդալով այս ամենը՝ շոկի մեջ եմ հայտնվել: Անգամ նման բարոյալքված, հանցագործ, կաշառակեր դատական համակարգից չէի սպասում, որ կարող է այդքան սրբապիղծ գտնվել ու բռնաբարություն պարտակել: Այս ամենը լրջագույն ահազանգ է մեր հասարակությանը: Մեր գումարներով սնվող դատախազներն ու քննիչները հասել են արդեն այն կետին, երբ երկիրն այնքան է դատարկվել, որ կաշառք վերցնելու ու փող լվանալու ռեսուրսների պակասից, այս վիժվածքները համարձակվում են դիմել նման ստորագույն գործելաոճի:
Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, բոլոր ազնիվ քաղաքացիներին, սրտացավ մարդկանց հետամուտ լինել այս ոճիրի բացահայտմանը, պայքարել, որ այս գործը շուտափույթ մտնի վճռաբեկ դատարան:
Հ.Գ.1. Ես, որպես քաղաքացի, մարդ, Հայաստանի Հանրապետության ներկայով ու ապագայով մտահոգ երիտասարդ, չեմ կարող հանդուրժել նման սրբապղծություն իմ երկրում եւ մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու այս գործին: Պատրաստ եմ վիրտուալ դաշտից դուրս հանդիպել ու ծանոթանալ դեպքի հանգամանքներին:
Հ.Գ.2. Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ տեղադրեք ձեր կայքում այս նյութը:
Կից կարդացեք: