Ռոբ Վուդքոքսը մասնագիտացած է լուսանկարչության սյուրռեալիստական ուղղության մեջ: Այս երիտասարդ լուսանկարչի աշխատանքները պարզապես ապշեցուցիչ են: Նա ասում է, որ ի տարբերություն այլ լուսանկարիչների, ովքեր սիրում են հանպատրաստից ֆոտոսեսիաներ անցկացնել, նա ամեն ինչ պլանավորում է նախօրոք: Նրա մտքում ինչ-որ հետաքրքիր գաղափար է ծնվում, և այդ գաղափարի հիման վրաձեռնարկում է զանազան ֆոտոնախագծերի իրականացումը: Նրա բոլոր լուսանկարներում ինչ-որ խորհրդավոր բան կա, ինչ-որ գաղտնիք, որն այդպես էլ չի հաջողվում բացահայտել, որքան էլ որ խորազնին հայացքով դիտենք լուսանկարները: Ռոբի լուսանկարներում ցայտուն կերպով արտացոլված է մարդու և բնության միջև առկա կապը: Ռոբը պատկերում է մարդուն իբրև բնության անբաժան մասնիկը: Թեպետ նրա լուսանկարների մեծ մասը մռայլ տրամադրություն են հաղորդում, դրանք միաժամանակ խորհելու տեղիք են տալիս: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել