Lurer.com-ը գրում է.

Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 29-31 կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև ազատ և հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականները:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էդգար Ենոքյանին: Շատ ուժեղ կազմ ունի նաև մեր հունահռոմեական հավաքականը:

Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը այս մրցաշարին հայտավորել է Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանին, Արամ Ջուլֆալակյանին, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսին Մանուկյանին, Արթուր Շահինյանին և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանին:

Ի դեպ, Լևոն Ջուլֆալակյանն օրերս առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան հանդիպել ենք այսօր: Ամեն ինչ կարգին է և նա իր թիմին կուղեկցի Իտալիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել