Life.panorama.am-ը գրում է.

Սունկն աշխարհում ամենամեծ շնչավոր օրգանիզմն է

1. Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում և Խորվաթիայում է աճում աշխարհի ամենաթանկ սունկը` տրյուֆելը: Ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ համտեսել այս սունկը: Դրա բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ պահպանման ժամկետը շատ կարճ է` ընդամենը մի քանի օր: Շատ դժվար է նաև հավաքել այս սունկը. այս սնկերը գտնում են վարժեցրած շների ու խոզերի օգնությամբ: Տրյուֆելն աճում է հողի տակ:

2. Սնկերի գոյության եղանակներն անհամար են: Որոշ սնկեր տեղաշարժվում են օդով: Հենց այդ տեսակների պատճառով են մթերքները բորբոսով պատվում: Որոշ սնկեր ընտելացել են կաթնասունների մարմնի մեջ ապրելուն: Որոշներն էլ գերադասում են բնակվել մթնոլորտի վերին շերտերում` 30 կմ բարձրության վրա: Հայտնաբերվել են նաև այնպիսիները, որոնք կարող են դիմակայել ցանկացած ճառագայթման: Որոշ բորբոսային սնկեր աճում են նույնիսկ ծծմբական թթվի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել