5  Տիեզերքն առաջացել է երկու կամ ավելի տիեզերքների բախումից

Our universe arose from the collision of two or more universes

Ի տարբերություն Մեծ պայթյունի տեսության, որտեղ տիեզերքը առաջացել է եզակիությունից, այս տեսության համաձայն՝ տիեզերքն առաջացել է երկու կամ մի քանի եռաչափ աշխարհների բախումից: Սա նշանակում է, որ բացի մեր տիեզերքից, գոյություն ունի առնվազն ևս մեկ տիեզերք, որը մեր տիեզերքից մեկ ատոմի տրամագծից էլ փոքր հեռավորության վրա է գտնվում:

 4  Մենք ապրում ենք մատրիցայի աշխարհում

We live in a matrix universe

Չնայած մենք բոլորս էլ ծանոթ ենք «Մատրիցա» ֆիլմին, այնուամենայնիվ, գիտնականները նույնպես առաջ են քաշել այն տեսությունը, թե մարդիկ ապրում են համակարգչային ծրագրի մեջ: Այս գիտնականները կարծում են, որ համակարգիչներն են կառավարում մեր գիտակցությունը և այն ամենը, ինչ մենք իրականություն ենք համարում:

 3  Ալքիմիա


Այս տեսությունը հիմնվել է այլ նյութերից ոսկի ստանալու փնտրտուքներով: Միայն թե մի խնդիր կար, որ ալքիմիկոսները փիլիսոփայական քարի կարիքն ունեին մոգական փոփոխությունը իրականացնելու համար, որը նաև հավերժական կյանքի աղբյուրն էր, և որը չի գտնվել:

 2  Կյանքի սերմերը Երկիր են բերվել երկնաքարերի, գիսավորների և հնարավոր երկնային այլ մարմինների միջոցով

The seeds of life were brought to earth through meteorites, asteroids, etc

Այս տեսությունը հայտնի է որպես Պանսպերմիա: Սա հին հավատալիք է, ըստ որի՝ կյանքը գոյություն է ունեցել ամբողջ տիեզերքի տարածության մեջ, և որ ի վերջո, երկնային մարմնի՝ Երկիր ընկնելով, այն բերվել է մեր մոլորակ:

 1  Գազանանոցի տեսություն


Գազանանոցի տեսությունը ենթադրում է, որ այլմոլորակայինները գոյություն ունեն, սակայն իրենց ներկայությունը չեն բացահայտում մարդկությանը, որպեսզի ազդեցություն չգործեն մարդկության զարգացման վրա: Այս տեսությունը ենթադրում է, որ այլմոլորակայինները հետևում են մեզ, ինչպես կենդանիներին են զննում կենդանաբանական այգում, և մեզ հետ կապի մեջ չեն մտնի, մինչև որ չհասնենք զարգացման որոշակի մակարդակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել