didier_MILIMA20140506_0085_111in.am-ը գրում է.

Շվեյցարիայի նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի այցը Հարավային Կովկաս կսկսվի հուլիսի 1-ին՝ հայտնում է APA-ն:

Այցի ընթացքում Բուրկհալտերը կայցելի Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան:

Ադրբեջանում ԵԱՀԿ նախագահը կանցկացնի մի շարք պաշտոնական հանդիպումներ բարձր մակարդակով, կքննարկվեն փոխադարձ համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծմանն ուղղված հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել