
Բիրմայի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող վարդագույն փղերն իրական հրճվանք են առաջացնում այցելուների մոտ: Նրանց գույնը չափազանց յուրահատուկ է, քանի որ բոլորը սովոր են այս կենդանիներին միայն մոխրագույն տեսքով տեսնել:
Մայր փիղն ու իր ձագուկը սիրում են լոգանք ընդունել և անչափ ուրախանում են, երբ իրենց վրա ջուր են լցնում: Սովորաբար նրանց մաշկը կարմրաշագանակագույն երանգ ունի, սակայն ջրի տակ վարդագույն է դառնում: Փղերի մազերը և եղունգները նույն գույնն ունեն: Չնայած իրենց արտառոց տեսքին՝ փղերի այս հազվագյուտ տեսակը պաշտոնապես համարվում է ոչ թե առանձին, այլ սպիտակ փղերի տարատեսակ: Եվ, իհարկե, պետք չէ նրանց շփոթել ալբինոսների հետ, այս երկու տեսակներն իրար հետ բացարձակ կապ չունեն:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



