image1in.am-ը գրում է.

Շաբաթ օրը Լատվիան կքվեարկի Եվրախորհրդարանի ընտրություններում. երկիրը պետք է ընտրի 8 եվրապատգամավորի, տեղերին կկարողանան հավակնել ընտրողների ձայների 5%-ից ավել ստացած կուսակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը հայտարարել է, որ 8 պատգամավորների առաջադրանքը կլինի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումը, որոնք Լատվիային սպառնում են «խորագույն տնտեսական ճգնաժամով»:

Երկրի ամբողջ տարածքում 952 ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն: Առաջին նախնական արդյունքները ԿԸՀ-ն կսկսի հրապարակել կեսգիշերից հետո (01:00): Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կընդհանրացնի ու կհայտնի մինչև հունիսի 6-ը:

Այսօր քվեարկություն է ընթանում նաև Մալթայում, Սլովակիայում և Ֆրանսիայի՝ Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

Եվրախորհրդարանի ընտրություններ անցկացվում են ԵՄ անդամ բոլոր պետություններում՝ մայիսի 22-25-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել