Lurer.com-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀԿ 15-րդ համագումարում ընտրվեց կուսակցության գործադիր մարմինը, որի կազմում են 19 հանրապետականներ:

Գործադիր մարմնի կազմում եղել են որոշակի փոփոխություններ, և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այս փոփոխությունը կապված է Տիգրան Սարգսյանի դիվագիտական գործունեության մեկնարկով. ըստ օրենսդրության, դիվանագետը չի կարող անդամակցել քաղաքական կուսակցության:

Այս պահին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարում հայտարարել է ընդմիջում, և դռնփակ ընթանում է ՀՀԿ խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի կազմն ընդլայնվել է` ներառելով ՀՀԿ 206 անդամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել