1in.am-ը գրում է.
Մինեսոտան ԱՄՆ նահանգներից առաջինն է, որն իր տարածքում կարգելի սպառողական այն ապրանքների արտադրությունն ու վաճառքը, որոնք պարունակում են տրիկլոզան հակաբակտերիալ նյութ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Համապատասխան օրենսդրական ակտը ստորագրել է Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթոնը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ի հունվարի 1-ից:
ԱՄՆ տարածքում գտնվող հիգիենայի միջոցների ավելի քան 75 տոկոսի վաճառքի արգելումը՝ օճառների, ատամի մածուկների, ինչպես նաև խոնավ անձեռոցիկների, պայմանավորված է գիտական հետազոտություններով, որոնք ցույց են տալիս, որ վարակազերծ միջոցները բացասաբար են ազդում մարդու օրգանիզմի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1303534.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



