Life.panorama.am-ը գրում է.
Մահացել է հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ալիսիա Կիրակոսյանը: Նա այս տարի կդառնար 78 տարեկան:
Բանաստեղծուհին սկզբում գրում էր իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն:
Ալիսիա Կիրակոսյանը ծնվել է 1936թվականի հուլիսի 13-ին Արգենտինայում: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 -ին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ )։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 -ին։ Այնուհետև հրատարակվել են Կիրակոսյանի «Էություն և կետադրություն» (1967 , իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970 ) , «Բանաստեղծություններ» (1972 ) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969 ) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել