Esem.am-ը գրում է.
Մինչ շատերը պատրաստավում են ավարտական պետական քննություններին ու լարված սպասում են բուհն ավարտելուն, սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը հանձնել է բոլոր քննություններն ու, ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ամուսնու հետ մեղրամիսն է վայելում Եվրոպայում: Տարեսկզբին ամուսնացած զույգն այժմ Իտալիայում է, որտեղից էլ Աննան մանրամասներ պատմեց ESem.am-ին:

«Երեք օր է, ինչ ես ու ամուսինս՝ Վրեժը, մեր հանգիստն ենք վայելում Եվրոպայում: Այժմ Միլանում ենք, մի քանի օրից կուղևորվենք Իսպանիա, այնուհետև՝ Ֆրանսիա և եզրափակելով հանգիստը կվերադառնանք Հայաստան,- ասաց սերիալային դերասանուհին՝ հավելելով, հասցրել են զբոսնել, հիանալ այստեղի գեղեցկությամբ: «Այցելել ենք Միլանի Մայր տաճար, որտեղ վաղուց էի երազում լինել»,- նշեց Աննան՝ վստահեցնելով, որ ամեն ինչ դեռ առջևում է, ու շատ հետաքրքիր տեղեր կհասցնեն գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ