Ձերբակալվեց նաև Աբովյանում վիճաբանության մասնակից երրորդ անձըPanorama.am-ը գրում է.

Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի մոտ երեկ տեղի ունեցած վիճաբանության, այնուհետև կրակոցների գործով ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև երրորդ անձը` Վարդան Հարությունյանը: 

Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացրել էր, որ երեկ գիշերը, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել