charlesAraratnews.am-ը գրում է.

Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ արքայազն Չարլզը, կանադական Հալիֆաքս քաղաքում զրուցելով Հոլոքոստը վերապրած մի կնոջ հետ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ համեմատել էր Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ: Ինչպես նշում է Daily Mail պարբերականը՝ միջադեպին ներկա են եղել մի քանի վկաներ, այդ թվում նաև լրագրողներ:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադառնալով միջադեպին նշել է, թե չի կարողանում հավատալ, որ արքայազնը կարող էր իրեն նման արտահայտություններ թույլ տալ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Պեսկովն արտահայտությունը բնորոշել է իբրև «պատմական անքաղաքավարություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել