Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընտրանու կազմում շարունակում է նախապատրաստվել ընկերական հանդիպումներին: «Sport-Express»-ի թղթակցի հետ զրույցում Բերեզովսկին խոսել է այդ դիմակայությունների, նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի, «Դինամոյի» և այլ հարցերի շուրջ:
- «Դինամոյում» մրցելույթներդ շարունակելու հետ կապված պարզություն դեռ կա՞, քանի որ հունիսի վերջին ավարտվում է պայմանագրիդ ժամկետը:
- Երևի, հավաքականի վերադառնալուց հետո ամեն ինչ պարզ կդառնա: Կարծում եմ` հունիսի կեսերին կիմանանք` կշարունակե՞մ հանդես գալ «Դինամոյում», թե՞ ոչ:
- Ի՞նչ տպավորություններ ունես նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդից:
- Այս մի քանի օրվա համատեղ աշխատանքից հետո երևում է, որ շվեյցարացին մեծ ոգևորությամբ է կատարում իր պարտականությունները: Շատ կարևոր է Շալանդի վստահությունը, որ մենք կարող ենք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում հավակնություններ ունենալ: Նա մեզ հետ տեսական շատ պարապմունքներ է անցկացնում: Մինչև մարզման սկիզբը հասկանում ենք, թե պարապմունքի վերջում մեզանից ինչ է պահանջվում:
- Նոր մարզիչը բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ է հրավիրել հավաքական: Դա նշանակում է, որ փոփոխություննե՞ր կլինեն:
- Հիմա վաղ է այդ մասին խոսելը: Ընկերական խաղերից հետո պարզ կդառնա, թե ինչ կլինի: Մարզիչն էլ, իր հերթին, համապատասխան եզրակացություններ կանի:
- Որքա՞ն մեծ նշանակություն եք տալիս առաջիկա ընկերական խաղերին:
- Բնականավար, կենտրոնական կլինի Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը: Ամենայն լրջությամբ կմոտենանք այդ խաղին: Դա մեծ փորձություն կլինի մեզ համար: Լավ է, որ ընկերական խաղերը, այսպես ասած, կլինեն մրցակիցների ուժի աճմամբ: Սկսում ենք ԱՄԷ-ից, հետո կխաղանք Ալժիրի ընտրանու հետ, իսկ վերջում` գերմանացիների: Ընդհանուր առմամբ` բոլոր խաղերն էլ մեզ համար կարևոր են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ