Շատ կարևոր ու ակտուալ նյութ, որը պարզապես անհրաժեշտ է կարդալ:

Մեր ու ոչ միայն մեր հասարակությունը պարբերաբար իրար է խառնվում ու սարսափում է արժեհամակարգային այն «նորարարություններից», որոնք գալիս են առավելապես Արևմուտքից: Դեռ մի 100 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ, ասենք, համասեռամոլությունը կսկսեն մատուցել որպես նորմա, 50 տարի առաջ անհնար էր թվում, որ ամուսնությունը միանշանակորեն չի ընկալվի որպես կնոջ ու տղամարդու միջև կնքված միություն, դեռ 10 տարի առաջ էլ անհնար էր պատկերացնել, որ միասեռ զույգերը երեխաներ կորդեգրեն, իսկ եվրատեսիլատիպ տեղերում կհաղթեն թրաշով անասուններ:

Չեմ ուզում ֆիքսվել միայն սեռական այլասերվածությունների վրա, ես պարզապես բերեցի արդեն իսկ կոտրված ու նորմա դարձած ինչ-որ տաբուների օրինակ: Նույն հաջողությամբ կարելի է նույնիսկ ամենասարսափելի ու անհնարին թվացող տաբուն աստիճանաբար դարձնել նորմա, և դրա համար գոյություն ունի հատուկ տեխնոլոգիա, որը ստացել է այդ տեխնոլոգիան մշակած ու հստակ սահմանած գիտնականի անունը՝ «Օվերտոնի պատուհան»: Ինչպե՞ս է աշխատում ու ի՞նչ է իրենից ներկայացնում այս տեխնոլոգիան:

Շատ պրիմիտիվ կլինի ասել, որ սա ուղեղների լվացում է, որովհետև դա ավելի խորը և ավելի հեռահար ազդեցություն և արդյունքներ բերող պրոցես է: Ի՞նչն է այն դարձնում բացառիկ. «Օվերտոնի պատուհանը» երաշխավորում է գրեթե 100-տոկոսանոց արդյունք, եթե դրանում նկարագրված մեխանիզմներն ու գործիքները ճիշտ են կիրառվում:

 

«Օվերտոնի պատուհան» ասվածը տվյալ հասարակությունում առկա հնարավորությունների սահմանն է՝ այս կամ այն գաղափարի համար: Այդ սահմանի ամենաստորին, 0-ական սանդղակը «անհնարինն» է, երբ ինչ-որ գաղափար այդ պահին բացարձակապես չի ընկալվում որպես իրագործման ու իրացման ենթակա: Դա կարող է լինել, օրինակ, ինցեստի օրինականացումը, կաննիբալիզմի խրախուսումը կամ էլ, ասենք, Արցախը Ադրբեջանին տալը: Մի խոսքով, ՑԱՆԿԱՑԱԾ գաղափար, որ կարող է անհնարին թվալ: Հիմա նկարագրեմ, թե ինչպես է աշխատում «Օվերտոնի» պատուհանը և ինչ փուլերով:

1. «Անհնարին»-ից «ծայրահեղական»-ի անցում

Վերցվում է ցանկացած տաբուացված գաղափար, որը շատերի համար անգամ քննարկման ենթակա չէ, և բերվում է հանրային քննարկման դաշտ: Դա կարող է լինել իբր բարի նպատակներ հետապնդող ինչ-որ քննարկում, որի ժամանակ բանավեճով փորձում են սահմանել, թե ինչու է դա տաբու ու ինչու է դա վատ, կամ էլ ֆիքսվում են ինչ-որ ակտուալ իրադարձության/իրադարձությունների շղթայի վրա՝ կապված տվյալ տաբու գաղափարի հետ ու սկսում են բարձրաձայնել: Դա կարող է լինել ինչ-որ ակադեմիական միջոցառում կամ միջոցառումների շղթա, երբ, ասենք, լուրջ հոգեբաններ են հավաքվում ու սկսում քննարկել, ասենք թե, ինցեստի դեպքերը պատմության մեջ ու այդ դեպքերի ազդեցությունը եսիմինչի վրա և արդյունքում հանդես գան ինչ-որ ակնարկով, դեկլարացիայով, որոշումով… էական չէ, կարևորը՝ հարցը ստանում է հեղինակավոր ստրուկտուրայի ուշադրություն, ու դա այն ծանրակշիռ է սարքում:

Այսպես, տվյալ տաբուն «անհնարին» մակարդակից անցնում է «ծայրահեղական»-ի, որովհետև կոտրվում է այն սակրալ արգելքը, որը մինչ այդ թույլ չէր տալիս այդ տաբուն հանրային քննարկման առարկա դարձնել: Սա առաջին շարժումն է «Օվերտոնի պատուհանի» սանդղակում:

2. «Ծայրահեղական»-ից «հնարավոր»-ի անցում

Այս փուլում շեշտը դրվում է հարցի գիտական կողմի վրա ու հիմնական պրոցեսները ընթանում են հենց ակադեմիական մակարդակում: Աստիճանաբար հասնում են նրան, որ տվյալ տաբուի ակադեմիական քննարկումներից հրաժարվելը և դրանց հակազդելը սկսվում է մատուցվել որպես խավարամտություն ու մարգինալություն, որովհետև գիտությունը պետք է ուսումնասիրի ամեն ինչ ու ամեն բան, ու տա իր գնահատականը:

Սակայն այսքանը բավարար չէ, որպեսզի հասարակության լայն շերտերի համար ավելի դյուրամարս դառնա նախկին տաբուի ռադիկալ գաղափար լինելուց ընդունելի գաղափարի անցումը. պետք է փոխել դրա ավանդական անունը: Հիշենք նույն գոմիկների օրինակը. առաջ իրանց ուղղակի 7 էին ասում, հետո գոմիկ, հետո հոմոսեքսուալիստ, հետո համասեռամոլ, հետո նույնասեռական, շուտով էլ կասեն, ասենք թե, հոմոֆիլ: Սա արվում է նրա համար, որ մասսաների գիտակցության մեջ հնարավորինս խաթարվի երևույթի բուն էության ընկալումը, և որպեսզի ամրապնդվի այդ էֆեկտը, տաբուացվում է այդ իրական էության բարձրաձայնումը: Վերադառնալով մեր օրինակին՝ ստեղծվում է «հոմոֆոբ» տերմինը, որը իրականում ոչ մի աղերս չունի ֆոբիաների հետ ու դեռ մի բան էլ ավելի են հեռուն գնում ու տարածում են հոգեբանության տեսանկյունից այն հերետիկոսությունը, թե իբր բոլոր հոմոֆոբերը հոմոֆոբ են, որովհետև իրականում հենց իրենք են լատենտ հոմոսեքսուալիստ:

Այս փուլում հետևողականություն ու ճիշտ մեխանիզմները բերում են նրան, որ հարցը արդեն չի էլ դիտարկվում որպես ծայրահեղություն հասարակության լայն շերտերի մոտ, այլ գոնե տեսական առումով՝ հնարավոր գոյության իրավունք ունենալու տեսակետից:

3, «Հնարավոր»-ից՝ ռացիոնալիզմ

Երբ հասարակության մոտ հարցը «Օվերտոնի պատուհանում» արդեն հասել է «հնարավոր» սանդղակին, անցնում են արդեն դրա ռացիոնալացմանը ու սկսում են հասարակությանը մեղմորեն հուշել, որ իրականում դա պետք է ու նորմալ է. Դրա համար ստեղծվում են մարգինալ երկու բևեռ, որի մի կողմում ծայրահեղացված «կողմնակիցներն» են, իսկ մյուս կողմում՝ «ընդդիմադիրները»:

Ակտիվորեն ներգրավում են ԶԼՄ-ներին ու պարբերաբար քննարկումներ են անում, որոնց ներգրավում են այս երկու ծայրահեղական բևեռները, որոնք իրար նախշում են ու ինչեր ասես ասում՝ ֆաշիստ, ռասիստ, դավաճան, գրանտակեր: Պայմանականորեն ասած, ասենք թե, հիշենք մարդու ինչ-որ իրավունքի (եթե չեմ սխալվում՝ խղճի ազատության վերաբերյալ էր) վերաբերյալ հեռուստաբանավեճը՝ Բայանդուրի ու Գոռ Թամազյանի միջև:

Ընդ որում, քննարկումներից հնարավորինս մեկուսացվում է հասարակության այն մասը, որ իրապես դեմ է, բայց ինքը ադեկվատ է: Նման ռազմավարությունը բերում է մի մթնոլորտի ստեղծման, որ այդ ադեկվատ մեծամասնությունը չի կարողանում ներգրավվել քննարկմանը՝ խուսափելով նրանից, որ իրենց կկցեն այս կամ այն բևեռին: Արդյունքում մի ինչ-որ էտապում այդ լուռ մեծամասնության մի մասը բևեռացվում է, իսկ մյուս մասը պարզապես «յան է տալիս» թեմայից ու ասում. «Ախպեր, ես իմ համար գիտեմ՝ որն ա ճիշտը, ինչ ուզում են թող անեն»:

Մինչդեռ որոշ գիտնականներ ու լրագրողներ շարունակում են թեմայի լոբբինգը ու հետևողականորեն «ապացուցում են» հանրությանը, որ տվյալ երևույթը բնականոն ու սովորական է եղել մարդկության ողջ պատմության մեջ: Այն տարբեր է այլ երևույթներից, բայց չի նշանակում, որ սխալ է, ու թողեք, որ յուրաքանչյուրն իր ազատության սահմաններում որոշի, բլա-բլա-բլա…

4, Ռացիոնալիզմից՝ պոպուլյարիզացիա

Այստեղ սկսվում է ամենաագրեսիվ քարոզչությունը: Նախկինում տաբուացված այս երևույթը սկսում են ամեն կերպ թրենդային դարձնել: Դրա համար դիմում են պատմական ու առասպելական կերպարների, իսկ հնարավորության դեպքում՝ տվյալ պահին պոպուլյար մեդիակերպարների:

Երևույթը հիմնովին ներթափանցում է մեդիադաշտ. այն քննարկում են լուրերում ու թոք շոուներում, այն ցույց են տալիս ֆիլմերում և դրա մասին երգում են երգերում (Կոնչիտայի «When I transform»-ի ականջը կանչի):

Սկսվում է «Ինչի դուք չգիտե՞ք, որ այսինչ դերասանը/գիտնականը/կոմպոզիտորը/գործիչը և այլն եղել են այդ երևույթի կրող», «Այսինչ հանճարն այդպիսին էր, ու նրան ողջ կյանքում հալածում էին դրա համար» և նմանատիպ՝ մեզ քաջ հայտնի փաստարկների մասսայական կիրառություն:

Մեխանիզմների ու տեխնոլոգիայի կիրառության դեպքում երևույթը հայտնվում է մեդիաների թոփերում ու սկսում է արդեն ինքնագեներացվել: Այն քննարկկում են մեդիադաշտում, շոու բիզնեսում և քաղաքականությունում:

Մյուս կարևորագույն քայլը, որ արվում է, թեմայի լրջացումն է: Այսինքն՝ թեման բերանի ծամոն է դառնում, որովհետև ակտիվորեն քննարկվում է պրոֆանների ու ոչ կոմպետենտ անձանց կողմից՝ լրագրողներ, հայտնի մարդիկ, հաղորդավարներ, ակտիվիստներ, հասարակական գործիչներ և այլն, և միևնույն ժամանակ թեմայից աստիճանաբար մեկուսացնում են հարցում կոմպետենտ մասնագետներին:

Ինչ-որ մի պահ քննարկումները մտնում են փակուղի ու սկսում են ձանձրալի դառնալ, և հենց այդ ժամանակ հայտնվում է ինչ-որ մեկը/խումբ, որը սկսում է «ուղղություն տալ» ու բերել տվյալ երևույթի լեգիտիմացման ու լեգալիզացման փաստարկներ՝ դիմելով այդ երևույթի կրողների կերպարը հումանիզմով հագեցնող փաստարկների. «Հա դե հիմա ի՞նչ ա եղել… արվեստի մարդ է, իսկ արվեստի մարդիկ մի քիչ խենթ են, շատ էլ որ դստեր հետ սեռական կապ է ունեցել», «Նրանք մեղք չունեն, որ այդպես են ծնվել/դաստիարակվել», «Նրանք իրենք են զոհեր, կյանքն է/հասարակության անհանդուրժողականությունն է նրանց ստիպել», «Այդ երևույթ կրողները, որպես կանոն, բարձր մտավոր ունակությունների տեր մարդիկ են»…

Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ, օրինակ, գեյ-քարոզչության մեջ այս ամենը առանցքային հիմնասյուներից է:

5. Պոպուլյարիզացիայից՝ ակտուալ քաղաքականություն

Այս փուլում ստվերից դուրս են գալիս բոլոր լոբբիստները ու կոնսոլիդացվում են թեմայի լեգալիզացիայի պրոցեսի շուրջ: Մի կողմից ակտիվորեն շարունակվում է երևույթի լոբբինգը՝ հրապարակվում են հարցումներ, որոնք իբր վկայում են հանրության կողմից երևույթի ընկալման ու ընդունման բավականին բարձր սանդղակի մասին, իսկ մյուս կողմից, ստեղծվում է նոր տաբու՝ «անթույլատրելի է թույլ չտալ անթույլատրելին»:

Սա հնարավոր է մենակ նեո-լիբերալիզմի պայմաններում, երբ լայնորեն քարոզվում է տոլերանտությունը՝ տաբուներ ունենալու և հասարակության համար վտանգ ներկայացնող արատները շտկելու արգելքը:

Վերջին փուլում, երբ հարցը արդեն մտել է ակտուալ քաղաքականության դաշտ, հանրությունը արդեն կոտրված է: Ճիշտ է, դրա առողջ հատվածը շարունակում է պայքարել նախկինում տաբուացված այդ արատավոր երևույթի դեմ, բայց հանրությունը մեծ հաշվով կոտրվում է ու դադարում է պայքարել: Ընդունվում են օրենքներ ու նորմատիվներ, իսկ նոր իրականությունը վաղ թե ուշ ներթափանցում է նախակրթական ու կրթական հաստատություններ, որտեղ սովորում են նաև հասարակության առողջ սեգմենտի զավակները, ու 1-2 սերունդ հետո արդեն երբեմնի տաբուն դառնում է նորմա:

Դե հիմա նայեք ձեր շուրջբոլորը, հիշեք վերջին 30 տարին, ու ինքներդ մտածեք, թե քանի անգամ են այս տեխնոլոգիան կիրառել մեզ վրա, ու քանի հատ նման տաբու կա, որ հենց հիմա գտնվում է «Օվերտոնի պատուհանի» տարբեր սանդղակներում Wink:

Մյուս անգամ կնկարագրեմ, թե ինչպես պայքարել այս տեխնոլոգիայի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել