Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել արքայազն Չարլզի հայտարարություններըPanorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Շոն Մաքլեոդը Լոնդոնում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Կրամարենկոյի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին արքայազն Չարլզի սկանդալային հայտարարությունները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին բրիտանական լրատվամիջոցները, արքայազն Չարլզը Կանադա կատարած այցի ընթացքում, մասնավոր զրույցի ժամանակ, որին ներկա են գտնվել նաև լրագրողներ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել