Կասկած չկա, որ Վերջին զանգը կարևոր օր է բոլոր ավարտողների համար: Բայց իրականությունը ցույց է տալիս, որ մենք Վերջին զանգի խորհուրդը վերաիմաստավորելու լրջագույն խնդիր ունենք` առնվազն մի քանի պատճառով. պետք է վստահ լինենք, որ Վերջին զանգը թանկարժեք ավտոմեքենաներով զբոսնելը, պատուհաններից կախվելը, թանկարժեք ռեստորանում խնջույք անելը չէ, ծախսերը փակելու համար այստեղից ու այնտեղից գումար հայթայթելը չէ: Վերջին զանգի խորհուրդը ապագայի նախնական պլան ունենալն է, որը ոչ մի կերպ չպետք է հանգի պարտադիր կերպով տարեկան մի քանի հարյուր հոգով քաղաքագետ, իրավաբան, բժիշկ դառնալուն, կարելի է լինել նաև արհեստավոր, ում հացը, ինչպես ասում են, միշտ երաշխավորված է: Այստեղ մեծ է ծնողների կարգավորիչ գործառույթը, որպեսզի այսօրվա ավարտած շրջանավարտը 4 կամ 7 տարի հետո չմեղադրի պետությանը, որ իրեն չի կարողանում պահել և բռնի արտագաղթի ճամփան: Ընդունված է ասել, որ հեշտ է սովորել սեփական սխալների վրա, բայց դա միֆ է, պետք է սովորել ուրիշների սխալների վրա: Այնպես որ, ավագ սերնդի շատ ներկայացուցիչների սխալ ուղի ընտրելը թող նոր սերնդի համար կողմնորոշիչ լինի: Մենք սակավ ռեսուրսներով փոքր երկիր ենք, հետևաբար իրավունք չունենք միշտ գնալու նույն ճանապարհով, որը շատերի համար փակուղով է վերջացել: Բարի երթ բոլոր շրջանավարտներին` առաջին հերթին զինակոչիկներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/698194306925974?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել