Ուկրաինական պետության ճնշումները լրատվամիջոցների ու լրագրողների վրա դատապարտելի են. Կարծիքներ ՀայաստանիցPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «Вести» թերթը, «Вести.ua» կայքը, «Вести.Репортер» հանդեսը, UBR հեռուստաալիքն ու «Радио Вести» ռադիոկայանը համախմբող «Мультимедиа инвест-групп» ուկրաինական մեդիա հոլդինգի նկատմամբ Ուկրաինայի պետական մարմինների կողմից աննախադեպ ճնշումը դատապարտելի են համարում Հայաստանում:

Հիշեցնենք` հոլդինգի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 20-ին արգելափակվել են հոլդինգի ընկերություններից մեկի հաշվեհամարները, իսկ մայիսի 21-ին առանց որևէ փաստաթղթերի «Вести» թերթի խմբագրություն են ներխուժել զինված մարդիկ և շրջափակել խմբագրության աշխատակիցներին: Տարբերանշաններից ելնելով՝ հոլդինգում համարում են, որ այդ զինված մարդիկ եղել են հարկային ոստիկանությունից և ներքին գործերի նախարարությունից:

Երևանի մամուլի ակումբի նախագահ, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս ՆավասարդյանըPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներին, անընդունելի համարեց կատարվածը: 

«Անկախ նրանից, թե ինչպիսի կասկածներ կան ֆինանսական գործունեության մասին, ստուգումները և պետական միջոցառումները պետք է այնպես իրականացվեին, որ չընդհատվեր ԶԼՄ-ների կանոնավոր գործունեությունը» ,-նշեց Նավասարդյանը:

Կատարվածն, ըստ նրա, անընդունելի է մանավանդ նախընտրական շրջանում, երբ մի քանի օրից Ուկրաինայում նախագահական ընտրություններ են սպասվում: Նավասարդյանի պնդմամբ, անկախ նրանից, թե ուկրաինական հարկային մարմինների գործողություններում ինչ մոտիվներ կան, մինևնույնն է նախընտրական շրջանում դա ընկալվում է որպես քաղաքական հետապնդում լրատվամիջոցների նկատմամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել