«Խորհրդարանում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Մուրադյանին տեսնելով՝ նրանց համակուրսեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի թաքցրել էմոցիաները և ոգևորված բացականչել է. «Ոնց որ ամբողջ կուրսը հավաքվում է»։

Մեր լրագրողը փորձել է համակուրսեցիներից ճշտել, թե ով է եղել իրենց մեջ ամենագերազանցիկը։ Մանուկյանն այդ դժվարին գործը թողել է լրագրողի վրա. «Մեր իրականությունում գերազանցիկներն ավելի ստվերում են մնում, իսկ բարձունքները նվաճվում են լավ կապեր ունեցողների կողմից»։ Մեր լրագրողը ենթադրել է. «Նահապետյանը Ձեզ զիջում է բարձունքների հարցում, երևի հենց նա է գերազանցիկը եղել»։ 
Այս արտահայտությունը, չգիտես ինչու, հունից հանել է Մանուկյանին, և նա իբր հակադարձել է. «Իսկ մուտիլովչիկները որտե՞ղ են մնում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել