«ՀՀ մշակույթի նախարարությունը երեկ «Հայկական ժամանակին» ուղարկած պաշտոնական պատասխանով հայտնել է, որ նախկին Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի տարածքում տեղի ունեցող շինարարությունը իրականացվել է ապօրինաբար։

Հիշեցնենք, որ թիվ 72 դպրոցի նախկին շենքը հանդիսանում էր պատմամշակութային հուշարձան և հանձնվել էր ՀԱՊԿ ակադեմիային։ Ամիսներ շարունակ իրականացվող, ինչպես արդեն հիմա է պարզվում, ապօրինի շինարարական աշխատանքների հետևանքով այս տարվա ապրիլի 29-ին շենքը ամբողջությամբ փլուզվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել