Ladynews.am-ը գրում է.

Ladynews.am-ի հյուրասրահում է «Հայսուպերսթար 5» -ի հաղթող Սոնա Ռուբենյանը, ով շուտով կայանալիք «Նոր ալիք 2014» միջազգային երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը:

-Սոնա՛, շուտով կկայնա երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2014» երգի մրցույթը, Հայաստանը ներկայացնելու ես դու, ինչպիսի՞ զգացողություններ ունես, ինչպե՞ս ես պատրաստվում:

-Արդեն սկսել ենք ինտենսիվ աշխատել, զգացողություններս շատ տարբեր են: Ճիշտ է` ցանկացած մրցույթին մասնակցությունը շատ կարևոր է, բայց կարծում եմ` ամենակարևորը լավ պատրաստվելն ու ներկայանալն է և, իհարկե, մրցույթին գնում եմ հաղթելու մեծ ցանկությամբ:

-Որքանո՞վ են նման մրցույթները կարևոր  երգչուհու համար:

-Ինձ համար շատ կարևոր են. յուրաքանչյուր մրցույթից հետո, ինքս իմ մեջ բոլոր առումներով մասնագիտական մեծ աճ եմ նկատում:

600x580

-Ըստ քեզ` միջազգային մրցույթներում ներկայացնելով սեփական երկիրը, երգիչ-երգչուհիները նախևառաջ ի՞նչ խնդիրներ պետք է դնեն իրենց առաջ:

-Ահռելի մեծ պատասխանատվություն է երգչի համար. դու երկիրդ ես ներկայացնում, և օտար ազգերը, որոնք չեն ճանաչում քո երկիրը, քո ժողովրդին, քո միջոցով են ծանոթանան: Պետք է ըստ արժանվույն ներկայանալ` բարձր պահելով երկրի պատիվը: Առաջին անգամ եմ միջազգային մրցույթի մասնակցելու և հուսով եմ` անհանգստությունս ու հուզմունքս չեն խանգարի լավ ներկայանալ:

-Հաղթանակների «համը» հաճախ ես զգացել. դա նպաստո՞ւմ է ավելի ինքնավստահ ու համարձակ ներկայանալ: Ընդհանրապես հաղթանակը ի՞նչ է տալիս արտիստին:

-Ամեն կատարումից առաջ հուզմունք կա. նշանակություն չունի` ինչ բեմում եմ երգում մե՞ծ, թե՞ փոքր. եթե ինձ երեք հոգի լսում են, ուրեմն արդեն հուզմունք կա: Հաղթանակը օգնում է` ուժերիդ վրա վստահ լինես, խթանում է հետագա աշխատանքները: Նաև մեծ բերկրանք է, երբ բեմում հնչում է քո անունը, անբացատրելի զգացողություններ պատում են սիրտդ, այդ րոպեին և մի քանի օր շարունակ ամեն ինչ գունավոր ես տենսում (ժպտում է):

600x580

- Ճանաչված լինելու մեկ դրական և մեկ բացասական կետ կնշե՞ս:

-Թե՛ դրական, թե՛ բացասական կետերը շատ են, բայց եթե մեկական պետք է նշեմ, ապա կասեմ` բացասականն այն է, որ պետք է միշտ զգոն լինել. հաճախ ուշադրության կենտրոնում ես լինում, իսկ դրականը` հաճելի է լինել ճանաչված. մադրիկ տեսնում են, լավ խոսքեր ասում, օրինակ` հիմա այնքան են ոգևորում մրցույթից առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել