Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է Բրազիլիայի պրոֆեսիոնալ մարզիկների ասոցացիայի` Մունդիալ- 2014-ի մի քանի խաղերի ժամերը փոխելու առաջարկը:

Պրոֆեսիանալ մարզիկներն առաջարկել էին հանդիպման ժամերը փոխել շոգի պատճառով: ՖԻՖԱ-ն, սակայն, պնդում է, որ մինչ առաջանությունը երկու տարի շարունակ անցկացրել է հետազոտություն` հետևելով մարզիկների առողջությանը: Բրազիլացիները ցանկանում են առաջնության հանդիպումները տեղափոխել ավելի ուշ ժամերի, իսկ ահա ՖԻՖԱ-ն առաջարկում է հանդիպումների ընթացքում կիրառել 2-րոպեանոց ընդմիջումներ, որոնք, սակայն, կարող են պարտադիր չլինել:Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա Բրազիլիայում հուլիսի 12-ից հունիսի 13-ը: Առաջնության առաջին հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 0-00-ին: Տանտերը` Բրազիլիայի հավաքականը, կմրցի Խորվաթիայի թիմի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել