1400754455_0991.250x2001in.am-ը գրում է.

Բրիտանա-հոլանդական Unilever ընկերությունը ԱՄՆ-ում հանրահայտ Ragu և Bertolli սոուսների բրենդերը և դրանք արտադրող ձեռնարկությունները վաճառել է ճապոնական Mizkan Group–ին։
Գործարքի շրջանակներում ճապոնացիներին է անցել լոլիկների մշակման գործարանը (Կալիֆոռնայի Սթոքթոն քաղաք) և Օուենբորոյի (Կենտուկի) սոուսների արտադրության ու փաթեթավորման ֆաբրիկան։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 2.15 միլիարդ դոլար։

Ragu-ի և Bertolli-ի ապրանքանիշների ներքո ԱՄՆ-ում արտադրվում են զանազան սոուսներ (կետչուպ, պեստո, բոլոնեզե, սիրնի և այլն), տոմատի մածուկ, մարգարին, համեմունքներ։ ԱՄՆ տարածքում Ragu-ի և Bertolli-ի վաճառքի ծավալը տարեկան գնահատվում է 600 մլն դոլար։

Մեր օրերում Mizkan Americas-ը քացախի, մանանեխի, զանազան համեմունքների և ավանդական արևելյան սոսուսների խոշորագույն արտադրողներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել