Կարմիր գրքում հայտնված կովկասյան ընձառյուծների ընտանիքում համալրում է սպասվումArmnewsTV.am-ը գրում է.

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ընձառյուծների ընտանիքը լուսանկարվել է անցած տարվա սեպտեմբերին` անկախ իր կամքից: «Վայրի բնության» հիմնադրամի տեսախցիկներն են ֆիքսել: Ով չի հավատում, թե ընձառյուծները 3-ն են` Կարեն Մանվելյանը ապացուցում է տարբերակիչ գծերով:

Կասկած չկա` Նախիջևանի կողմից են եկել, հայ-ադրբեջանական սահմանն են հատել: Որտե՞ղ են հիմա: «Վայրի բնության» հիմնադրամի հայաստանյան համակարգողը ճշգրիտ տեղը չի ասում, որ որսագողերը չակտիվանան: Կարևորը Հայաստանում են ու դեռ երկար կմնան: Ընտանիքը ձագուկների է սպասում:

Բնության պահապանները զգուշացնում են` Հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների աչքից որսագողերը չեն վրիպի: Կասկածյալների ուրվագծերով լուսանկարներ արդեն կան: Որսագողերը ոչ միայն ընձառյուծներին են Կարմիր գիրք ուղարկել: Ազնվացեղ եղջերուից գրեթե հետք չի մնացել: Բնության թանգարանում միայն եղջյուրներն են: Անհետացող տեսակներից է բեզոարյան այծը: Որսագողերին գրավել է իր պարունակությամբ:

Բեզոար քարի պատմությունն անցած փուլ է, որսի սովորությունը դեռ մնում է: Չնայած Կարեն Մանվելյանն արձանագրում է` որսագողերը վերջին տարիներին նվազել են: Պատճառը` հատուկ պահպանվող տարածքների ավելացումն է: Հայաստանի հարավում դրանք բավարար են, հյուսիսում սահմաններն ընդլայնելու կարիք կա: Կենսաբազմազանությունն ապահովելու համար միգրացիոն մեջանցքներ են պետք:

Բուսական աշխարհի բազմազանությամբ Հայաստանը գրեթե իդեալական վիճակում է: Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը թերություններ չի մատնանշում: Միայն փոքրիկ շտկում:

Անտառային տարածքները Հայաստանում 12-13 տոկոս են, պետք է ավելացնել մինչև 20 տոկոս: Ժամանակին օրենքով ամրագրվեց Սևանի բարձրացման չափը: Արտաշես Զիրոյանն առաջարկել է ամրագրել նաև անտառածածկ տարածքների պարտադիր չափը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել