Panorama.am-ը գրում է.
Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պարզաբանում է տարածել, որով ներկայացնում է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի պատճառները:
Պարզաբանման մեջ նշվում է հետևյալը.
«2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին («ԳԾԻԳ» ՊՀ) ամրակցված «ՎԱԶ 21214-126-20» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենային է բախվել քաղ. Վարդան Պետրոսյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան լիովին շարքից դուրս է եկել և դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի: Տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վթարի արդյունքում պետությանը պատճառված նյութական վնասը կազմում է 2 600 000 ՀՀ դրամ («ԳԾԻԳ» ՊՀ-ին ամրակցված ողջ գույքը հանդիսանում է պետության սեփականությունը): Վնասի չափը հաշվարկվել է տվյալ ժամանակի շուկայական միջին արժեքով (նույն մակնիշի, տեխնիկական նույն չափանիշներն ունեցող և նույն (2006թ.) թվականին արտադրված նույնատիպ ավտոմեքենաների շուկայական միջին արժեքն ըստ շուկայի ուսումնասիրության արդյունքների (մասնավորապես` http://www.auto.am/ տվյալներ) կազմում է 2 600 000 ՀՀ դրամ):
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաեւ իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«ԳԾԻԳ» ՊՀ-ի աշխատակից, վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի և «ԳԾԻԳ» ՊՀ-ի միջև ավտոմեքենայի համար 2007 թվականից կնքված է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, ավտոմեքենան ապահովագրված է: Սակայն հարուցված քրեական գործի պարագայում պատճառված վնասի վերականգնումը այլ եղանակով, քան ըստ օրենքի` քրեական դատավարության շրջանակներում վնասների հատուցման պահանջով հայց ներկայացնելը, անհնարին է այն պատճառով, որ քրեական գործի հարուցման պարագայում միայն դատարանն է իրավազոր անձին ճանաչել մեղավոր, ումից և կարող է բռնագանձվել պատճառված վնասի արժեքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



