1in.am-ը գրում է.
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը նշել է, որ իրեն երջանիկ է զգում ընկերոջ` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ և պատրաստ է նրա հետ ընտանիք կազմել:
«Ես շատ երջանիկ եմ Քրիշտիանուի հետ: Ես տեսնում եմ հնարավորություն` նրա հետ ապագայում ընտանիք կազմելու համար:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, ապա ես իսկապես կարծում եմ, որ «Ռեալ»-ը Լիսաբոնում չեմպիոնության կհասնի»,- ասել է Շեյկը:
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ խաղը կայանալու է շաբաթ օրը` մայիսի 24-ին, որում ուժերը չափելու են Մադրիդը ներկայացնող երկու ակումբներ` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1301753.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել