1in.am-ը գրում է.
46-ամյա Էմի ու Բեքի Գլաս քույրերի խոսքով՝ վերջին 15 տարում իրենք չեն բաժանվել իրարից կես ժամից ավելի:
Լոս Անջելեսի անբաժան բնակչուհիներն ընդհանուր օգտահաշիվ ունեն Facebook-ում, տուն ու անգամ սիրեկան՝ գրում է Mirror-ը:
Էմին ու Բեքին ամեն ինչ անում են, որ իրենց անհնար լինի միմյանցից զանազանելը:
Նրանք հատուկ կրում են միանման հագուստ, ապրում մի սենյակում: Քույրերի մոտ ամեն ինչ է ընդհանուր՝ սկսած բիզնեսից:
Կանանց խոսքով՝ իրենց հարկավոր չեն լուրջ հարաբերություններ: Նրանք ասում են, որ չեն պատրաստվում ամուսնանալ ու չեն պլանավորում երեխաներ ունենալ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1301672.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել