Դեպրեսիան շատ ավելի լուրջ խնդիր է, քան պարզապես վատ տրամադրությունը: Վատ տրամադրությունը կարող է անցնել առանց որևէ կողմնակի միջամտության, այնինչ դեպրեսիան ինքն իրեն չի բուժվում: Գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են տառապում դեպրեսիայից: Հոգեբանները հաճախ այս երևույթը կոչում են «դեպրեսիայի կանաչում»: Այն երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում դեպրեսիա են տարել, ավելի շատ սթրեսային հորմոններ ունեն: Նրանք հաճախ ավելի նյարդային են լինում, և նրանց մոտ կարող են նկատվել վարքաբանական շեղումներ: Եթե Դուք տառապում են դեպրեսիայով, Դուք մասնագիտական օգնության կարիք ունեն: Մենք որոշեցինք Ձեզ հետ կիսվել մի քանի մասնագիտական խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ ազատվել դեպրեսիայից:

1.  Փորձեք վանել բացասական մտքերը


Ամեն գիշեր վերլուծեք անցած օրը, և ինքներդ Ձեզ համար առանձնացրեք առնվազն 5 բան, որոնք Ձեզ ուրախություն են պատճառել: Բացասական մտքերի դեմ պետք է պայքարել դրական մտքերով: Մի՛ կենտրոնացեք կյանքի բացասական կողմերի վրա: Փորձեք հնարավորինս քիչ բողոքել: Դրա փոխարեն Ձեր մտերիմների հետ խոսեք այն բաների մասին, որոնք ոգեշնչում են Ձեզ և ապագայի հանդեպ հույսով լցնում:

2. Հետևեք Ձեր սննդակարգին


Անգամ եթե Դուք դեպրեսիայի հետևանքով կորցրել եք Ձեր ախորժակը, պետք է գիտակցաբար շարունակել սնվել նորմալ ռեժիմով: Նորմալ ռեժիմ ասելով՝ նկատի ունենք, որ պետք է օրը երեք անգամ առողջ սնունդ ընդունել: Առողջ սննդակարգը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության համար: Ձեր սննդակարգում ներառեք մրգեր և բանջարեղեն: Փորձեք ինքնուրույն պատրաստել Ձեր կերակուրը: Խոհարարությունը կօգնի Ձեզ ցրվել և կտրվել խնդիրներից:

3. Կանոնավոր զբաղվեք մարմնամարզությամբ

Ամեն օր 30 րոպե տրամադրեք ֆիզիկական վարժություններին: Առավոտյան մարմնամարզությունը Ձեզ ավելի էներգետիկ ու աշխույժ կպահի ողջ օրվա ընթացքում:  Դուք կարող եք տարրական ֆիզիկական վարժություններ կատարել տանը կամ հաճախել մարզասրահ: Եթե Ձեզ մոտ դեպրեսիան այնքան ծանր է, որ Դուք չեք կարողանում ինքներդ Ձեզ ստիպել հատուկ ֆիզիկական վարժություններ կատարել, գոնե ամեն առավոտ զբոսնեք: Դեպրեսիայի հաղթահարման համար բավականին արդյունավետ միջոց է նաև յոգան:

4. Փոփոխություններ կատարեք Ձեր արտաքինում


Հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր արտաքին տեսքին ու հիգիենային: Մի վախեցեք Ձեր արտաքինի հետ կապված փորձարկումներ կատարելուց: Դեպրեսիայի առաջացմանը նպաստող գործոններից մեկը թերարժեքության բարդույթն է: Որքան էլ որ ընկճված լինեք, փորձեք տնից դուրս գալիս ներկայանալի տեսք ունենալ: Շրջապատի ուշադրությունը Ձեր նկատմամբ մի քանի գեղեցիկ հաճոյախոսությունը և անգամ մի հիացած հայացքը բավական են, որպեսզի Ձեր ինքնագնահատականը բարձրանա:

5. Ժամանակավորապես փորձեք ապրել ծանրաբեռնված գրաֆիկով


Անգամ եթե ոչ մի բանի տրամադրություն չունեք, փորձեք հնարավորինս ակտիվ կենսակերպ վարել: Ձեզ հարկավոր է ողջ ժամանակ զբաղված լինել, որպեսզի չկենտրոնանաք բացասական մտքերի վրա: Ինքներդ Ձեզ համար նախապես կազմեք օրվա պլանը և փորձեք չշեղվել դրանից: Դեպրեսիայի ժամանակ շատ օգտակար է նաև օրագիր պահել: Դա օգնում է թոթափել լարվածությունը: Մտքերը թղթին հանձնելն իսկապես արդյունավետ միջոց է, սակայն էլ ավելի լավ կլինի, եթե օրագիր պահելուն զուգահեռ, ժամանակ հատկացնեք մարդկային շփումների համար: Կիսվեք Ձեր խնդիրներով Ձեր մտերիմների հետ և փորձեք նոր ծանոթություններ հաստատել: Ակտիվ շփումը խնդիրների մասին մոռանալու լավագույն տարբերակն է: Հենց որ հաղթահարեք դեպրեսիան, կարող եք վերադառնալ Ձեր սովորական ռեժիմին:

Հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն Ձեզ ազատվել դեպրեսիայից: Մի վերջին խորհուրդ. եթե այս խորհուրդները դրական արդյունքի չհանգեցնեն, դիմեք պրոֆեսիոնալ բժիշկների օգնությանը, սակայն հիշեք, որ նախ և առաջ Դուք ինքներդ պետք է ցանկանաք դրական փոփոխություն մտցնել Ձեր կյանքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել