«Ինչ տարբերություն, թե ո՞վ է ավելի ուժեղ, ով է ավելի խելացի, ավելի գեղեցիկ կամ հարուստ: Ի վերջո, կարևորը միայն այն է, Դու երջանի՞կ մարդ ես, թե ոչ»:

Օշոն հնդիկ գուրու, մոգ և ոգեշնչող է: Ողջ աշխարհում նա հայտնի է որպես Բագվան Շրի Ռաջնիշ: Այս անվան տակ հրատարկվել է ավելի քան 600 գիրք՝ 30 լեզուներով:

Ահա Օշոյի գրքերից ընտրված 10 խորհուրդ.

 

«Մարդիկ ամեն ինչ չափազանց լուրջ են ընդունում, և դա նրանց համար բեռ է դառնում: Սովորեք ավելի շատ ծիծաղել: Ես կարծում են, որ ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը»:

 

«Յուրաքանչյուր գործողությունը անհապաղ հանգեցնում է արդյունքի: Ուղղակի անհրաժեշտ է զգոն լինել և հետևել: Հասուն անձնավորությունը նա է, ով հետևել է ինքն իրեն, և գտել է, թե որն է իր համար ճիշտն ու սխալը, լավն ու վատը: Նույնիսկ եթե ողջ աշխարհը հակառակը պնդի, նրա համար այլևս ոչինչ չի փոխվի: Նա ունի սեփական կենսափորձը, որի վրա կարող է հիմնվել»:

 

«Մենք բոլորս յուրահատուկ ենք: Երբեք ոչ մեկից մի հարցրեք, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ: Կյանքը փորձարկում է, որի ընթացքում պետք է պարզել ճիշտն ու սխալը: Երբեմն Դուք կարող եք սխալ արարքներ թույլ տալ, բայց արդյունքում համապատասխան փորձ ձեռք կբերեք, որից, անկասկած, օգուտ կքաղեք»:

 

«Լինում են պահեր, երբ Աստված թակում է Ձեր դուռը: Հենց դա է սերը՝ Ձեր դուռը թակող Աստվածը: Աստված կարող է թակել միլիոնավոր տարբեր միջոցներով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, մայրամուտի, արևածագի և բազմաթիվ այլ միջոցով»:

 

«Յուրօրինակ լինելու ցանկությունը շատ հասարակ ցանկություն է: Հանգստանալ և հասարակ լինելը իրոք որ արտասովոր է»:

 

«Կյանքը գաղտնիք է: Այն անհնար է գուշակել: Սակայն բազմաթիվ մարդիկ ցանկություն ունեն ապրելու կանխատեսելի կյանքով, քանի որ այդ դեպքում վախի զգացում չէին ունենա: Ամեն ինչ սահմանված կլիներ և ոչ մի պարագայում կասկածներ չէին լինի»:

«Նախ և առաջ բավականություն ստացեք ինքներդ Ձեզանից: Նախ և առաջ իսկապես երջանիկ դարձեք, որպեսզի բացարձակապես նշանակություն չունենա, թե ով կգա Ձեզ մոտ: Եթե ոչ ոք չթակի Ձեր դուռը, ապա մի վհատվեք: Եթե ոչ ոք չգա Ձեզ մոտ, ապա դա հրաշալի է. Դուք հնարավորություն ունեք հարաբերություններ սկսել մեկ այլ անձնավորության հետ»:

 

«Եթե Դու հարուստ ես՝ մի մտածիր այդ մասին, եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունի քո աղքատությունը: Եթե Դու կարող ես խաղաղության մեջ ապրել, ապա ազատ կլինես և տառապանքներ չես տեսնի այս կյանքում: Տառապանքները կյանքի հանդեպ չափազանց լուրջ վերաբերմունքի արդյունք են, երանությունը խաղի արդյունք է: Կյանքն ընդունիր ինչպես մի խաղ, ուրախացիր նրանով: Խիզախությունը դեպի անհայտություն տանող ճանապարհ է»:

 

«Խիզախոությունը անվախություն է: Դուք անվախություն եք ձեռք բերում, երբ ավելի ու ավելի խիզախ եք դառնում: Սկզբում վախկոտի և խիզախի միջև տարբերությունը մեծ չէ: Միակ տարբերությունն այն է, որ վախկոտն առաջնորդվում է իր վախերով, իսկ խիզախը թողնում է դրանք մի կողմ և առաջ ընթանում: Խիզախն ընթանում է դեպի անհայտություն՝ հաշվի չառնելով իր բոլոր վախերը»:
 

«Լսեք գիտակցաբար, արթնացրեք ինքներդ Ձեզ: Երբ զգում եք, որ ձանձրացել եք, ողջ ուժով հարվածեք Ձեզ: Ինքներդ Ձեզ, այլ ոչ թե ուրիշին: Բացեք աչքերը և կրկին լսեք: Նա, ով կարող է միայնակության մեջ երջանիկ լինել, հզոր անձնավորություն է: Եթե քո երջանկությունը կախված է ուրիշներից, ապա Դու ստրուկ ես, Դու ազատ չես»:

 

«Յուրաքանչյուր պահի ամեն ինչ փոխվում է: Դուք գետ եք: Այսօր նա մի ուղղությամբ է հոսում, վաղն՝ ուրիշ ուղղությամբ: Ես երբեք միևնույն դեմքը երկու անգամ չեմ տեսել: Նրանք անդադար փոխվում են: Խորաթափանց աչքեր են հարկավոր դա տեսնելու համար, այլապես փոշի է իջնում, և ամեն ինչ հին է թվում, թվում է, թե դա արդեն եղել է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել