Պապի այցի կապակցությամբ Իսրայելի ոստիկանությունը սահմանափակել է աջ ծայրահեղականների տեղաշարժըPanorama.am-ը գրում է.

Իսրայելի ոստիկանությունը աջ ծայրահեղական շրջանակների մի շարք հրեա ակտիվիստների արգելել է լինել երկրի այն շրջաններում, որտեղ մերձավոր արևելյան իր այցի ժամանակ գտնվելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Մասնավորապես` նրանց արգելվել է այցելել Երուսաղեմի պատմական կենտրոն, որտեղ կենտրոնացված են քրիստոնեության, մահմեդականության և հուդայականության սրբավայրերը: 

Իսրայելի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդի խոսքերով, արգելքը կգործի այցի 4 օրերի ընթացքում և կոչված է «կանխարգելել սադրիչ գործողությունները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել