Հասան Ռոհանի. Իրանցիներն ԱՄՆ-ի ժողովրդի հետ որևէ խնդիր չեն ունեցել և ապագայում էլ չեն ունենա Panorama.am-ը գրում է.

«Իրանի ժողովուրդը նախորդ տարիներին ԱՄՆ-ի վարած թշնամական քաղաքականության արդյունքում բազմաթիվ խնդիրների առջև է կանգնել»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը չինական «CCTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Եթե ԱՄՆ-ն փոխհատուցի անցյալում Իրանի ժողովրդին պատճառած վնասները, ապա ապագայում երկու ժողովուրդների ներկայացուցիչների երկխոսության համար նոր պայմաններ կստեղծվեն: Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի իրավունքները հարգելու ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն, իրանցիներն ԱՄՆ-ի ժողովրդի հետ որևէ խնդիր չեն ունեցել և ապագայում չեն էլ ունենա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել