Եթե դու սա կարդում ես, ուրեմն օգտվում ես համակարգչից: Վերջ տուր անմիջապես ու դեն քցիր անբարոյական Արեւմուտքի այդ սատանայական գործիքը:
Եթե բջջային հեռախոսով ես խոսում` դա էլ շպրտիր պատուհանից: Չէ՞ որ դա էլ է ստեղծված նույն դավադիր Ամերիկայում, անգամ եթե հավաքած է Չինաստանում կամ Հարավային Կորեայում:
Հագինդ ջի՞նս է: Հանիր անմիջապես` դրանք քիչ ա՝ նույն Ամերիկայում են հորինել, հետն էլ հեղինակը հրեա դերձակ էր` Լևի Սթրաուսը: Այսինքն՝ ջինսերը իսկական հուդա-մասոնական հագուստ ա: Հանիր: Կոշիկները կարաս թողնես: Ավելի ճիշտ` մեկը: Աշխարհի ամենահին կոշիկը հայերն են սարքել՝ յոթ հազար տարի առաջ՝ քարանձավում: Թանգարանում դրած ա: Ճիշտ ա, մենակ մի թայն ա, ընենց որ, հայեցի պտի լինենք, սաղս մի կոշիկով ֆռֆռանք, որ հարցնեն` ասենք, բա խի, չգիտե՞ք կոշիկը հայկական ազգային տեսակն ա:
Ծամոնն էլ թքիր` էլի ամերիկյան թույն ա: Էս օծանելիքդ ֆրանսակա՞ն ա, քուր: Թափիր, ամոթ ա: Հայ բարոյական աղջիկը վրան ֆրանսական տուալետի ջուր չի լցնի: Լավ ա մեր հարազատ թրիքի հոտին սովորենք: Հետն էլ առողջության համար ա լավ, սոխ-սխտորի պես: Ասինք սխտոր, ուտելիքը հիշեցի: Պիցցա՞ն որս ա: Էդ ի՞շ խոսք ա «Պիցցա»... Չէ մի չէ... Ուրեմս` սոխով քյաբաբ: Լավաշի մեջ:
Էս ի՞նչ ես լսում: Էլի փռչոտ բիթլզ-փառփլ-զեփլի՞ն: Չէ մի չէ` Էլթն Ջոն, Ֆրեդի Մեր Քույրը: Արա, դրանք սաղ կոնչիտա են, հասկցա՞ր: Ամոթ ա, արա: Հայկական լսի` Թաթա, Թաթուլ, Սպիտակցի Հայկո: Կամ էլ Շուշան-Նունե: Գոնը հայ են: Կոմիտա՞ս: Ի՞շ ԿոմիտասԼ Կոմիտասը զոկ էր, ջոգի՞ր, ապեր: Սողմոն Սողմոնյան: Համարյա հրեա: Բա... Ախպորս ասեմ` Նժդեհն էլ էր զոկ: Իմացի:
Դեղեր չխմես` սաղ եվրոպական-ամերիկյան թույն ա: Մենակ մեր ադաթով` սոխ-սխտոր-քարաբաղնիս: Ասմեն` թութունն էլ ա ամերիկյան, բայց դե հնդիկները ծխում էին, ոչինչ: Մեր ախպերներն են: Հանգիստ ծխի:
Ֆուտբո՞լ էս սիրում: Սխալ էս: Անգլիական խաղ ա, ապե: Չի կարելի իրանց խաղերը խաղալ: Նարդի խաղա` ազգային ա: Կոշ: Սեկա: Էշ-մլիցա:
Հեռուստացույց չնայես. գերմանացիներն են հորինել: Սաղ ֆաշիստ են: Կինո էլ մի նայիր` ինչ-որ ֆրանսիացի Լյումյեր ախպերներն են գլխներիս սարքել: Գիտենք էդ եվրոպական ախպերությունը` հաստատ կոմայգու բջերց էին: Ի՞շ կինո-միմինո, արա, էս չի՞ ձեր Փառաջանովը: Էլի դրանցից ա... Հլը թանգարան են սարքել: Էն Պռոշյանի վրա՝ քյաբաբնոցի հետևը: Էթանք վառենք, արա, գոնե մի քյաբաբ վրան սարքենք, մի քյար ըլնի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=761647520535471&set=a.369814906385403.92486.100000706916433&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել