1in.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն հրաժարվել է փոխել աշխարհի 2014 թվականի առաջնության խաղերի ժամերը: Բրազիլիայի պրոֆեսիոնալ մարզիկների ֆեդերացիան պահանջել է փոխել 24 հանդիպումների ժամերը` շոգի պատճառով: Սակայն կազմակերպությունն անգամ չի քննարկի այդ տարբերակը: Այդ մասին հայտնում է AS-ը:
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ շուրջ 2 տարիների ընթացքում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մարզիկների առողջությանը վտանգ չի սպառնում:
Որպես շոգի դեմ պայքարի միջոց, կազմակերպությունն առաջարկել է 2 րոպեանոց պարտադիր ընդմիջումներ անցկացնել խաղերի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1301063.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



