Lurer.com-ը գրում է.
Վրաստանի տարածքում` Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին մայիսի 17-ին տեղի ունեցած փլվածքի հետևաքնով շարունակում է փակ մնալ Լարս ավտոճանապարհը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ինԳվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի էունեցել փլվածք, որի չափերն են 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:Նախնական տվյալներով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքումվնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարխողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի ՀայաստանիՀանրապետություն դադարեցվել էր: Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարածք ենտեղափոխվել ՀՀ 11 քաղաքացիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել:



