Երեկ կրկին վատ լուր լսեցինք. մեր զինվորը զոհվել էր սահմանին հայրենիքը պաշտպանելիս: Չեմ կարող ավելին ասել, միայն կասեմ՝ դարձիր հրեշտակ, ու այնտեղից պաշտպանիր Հայաստանը:

Բազար բլոտի աշխարհի առաջնության տեղը հայտնի է...

Գալուստ Սահակյանը երեկ Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում, որ նա միայն խոսա, բայց կտրականապես արգելեց չարաճճիություն անել, Նիկոլն էլ ելույթ ունեցավ, բոցաշունչ մի ելույթ, որի կեսից մի պատգամավոր չարաճճիություն էր անում, Նիկոլն էլ բղավեց՝ իր բղավոցը համեմելով արայով, ու ես մի պահ զգացի, որ դա ոչ թե ԱԺ-ն է, այլ մեր թաղամասը, որտեղ բազար բլոտ են խաղում ու բղավում:

Ասում եմ, չէ՞, վարչապետ լինելը լավ բան է: Հենա, Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, Արմֆոն ու Արմթաբ ունեցավ: Հիմա էլ Մեդվեդևը այդ հայկական գաջետներից ունի, ես էլ աչքիս գնամ Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնամ, որ ես էլ այդ հայկական արտադրությունից ունենամ, թե չէ մի տեսակ նեղվում եմ:

Աշոտյան Արմենը երեկ չէր խնայում ընդդիմությանը, նախ նրանց ասաց, որ իր ֆեյսբուքյան լսարանն ավելի մեծ է, քան ընդդիմությունից որոշների ընտրազանգվածը, հետո էլ հորդորեց, որ ընդդիմության պատգամավորները սելֆի անեն ԱԺ-ում, քանի պատգամավոր են: Տեսնենք այսօր այդ երկու արտահայտությունները ինչպիսի՞ արձագանք կստանան ՖԲ-ում. իմ կարծիքով, երիտթևերի պայքարն այսօր անխուսափելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել